Armenian News Network / Groong
April 16, 2022
ՀԱՓՐԱՆՔ
Ծովը տարածվում
է մինչեվ հորիզոն.
Մթնշաղի հետ
Ոսկե մայրամուտը
լոգանքի է մտնում
Ցանկությունների գաղջ ջրերի մեջ։
Բնությունն է․ բնազդներն
են․
Շնչասպառ են անում
Գեղեցկությունների լույսերով․․․
Չէոր յուրաքանչյուր
ցանկություն
Իր հոմանուհուն
է փնտրում արբունքի մահիճում,
Որ մթնշաղն
է զուգում
Մենավորության ստվերում,
Ուր երկուսն
են միայն
Եվ ծավալը
սիրո ու գգվանքների․․․
Տենչերը փափկում
են,
Հասնում են հեռուներին,
Ավելի՝ այն կողմերին,
Հեթանոսական աստվածներին,
Որ թույլատու
են սրտազգաց մեղքերի հանդեպ։
Պահը ավելի երանավետ է․
Եվ սրտաբախը
հասնում է շոգության․
Համբույրները տեվում
են երկարոտ․
Համը մանանա
է դառնում․
Փափկությունը օդի հանգույն է,
Էլ չի զգացվում․․․
Ուղղակի ծփանք է
Որ օրորում
է ինձ քո գրկից՝ քո գիրկը․․․
Մրմունջներդ ոչինչ չեն հիշեցնում,
Միայն մղում են․․․ մղում են․․․
Ծայրահեղության․․․
Երկուսով ենք․․․
Գահավիժում ենք
Մինչեվ հափրություն․․․
Գրիշ Դավթյան
Grish Davtyan
has published
three books of his poetries in Armenian, and one book in English. He is the
president of the Armenian Writers Association of California,
and founding and former editor of The Literary Groong. https://groong.org/tlg/ |
|
© Copyright 2022 Armenian News Network/Groong and the
author.
| Home | Administrative | Introduction | Armenian News | Podcasts | Feedback |