Armenian News Network / Groong

 

The Literary Groong

December 7, 2021

 


 

ՏԵՆՉԵՐ

 

Սիրաստանս, որ փռել եմ ոտքերիդ տակ,

Նարգիսների լուսե լիճ է բուրումնավետ

Ոսկեթեվիկ մեղվիկ դարձիր ճախրով զվարթ,

Հերկիր լիճը ծաղկաստանիս շոյքով վետվետ։

Սերը սրտիս աղբյուր է հորդ, սառն ու զուլալ,

Ցոլա մեջը երեկոյան աստղի հանգույն

Կամ զեփյուռի շշունջ դարձիր հեվքով ծալ-ծալ

Ու խառնվիր կարկաչիս հետ սիրազնգուն։

Լուռ գիշերվա թիթեռ դարձիր սրտիս մոմին,

Որ համբույրիս բոցով խանձեմ թեվերդ նուրբ

Ու թե ուզես՝ լուսին եղիր կապույտ վերին,

Ես ամպացած կգրկեմ քեզ մահիճում լուրթ։

Կյանքի ծովում սերս ալիք փրփրաբաշ,

Վարդի հյուսք ես, քշեմ, տանեմ սեգ կատարիս

Լուսնկայի վրանի տակ աստեղաքաշ

Երազ դարձիր, իջիր վրաս, թեքվիր բարձիս․․․

Դարձիր ոսկյա գավաթը իմ բյուրեղ սիրո,

Որ շուրթերդ հեղեմ, թափվեմ դոշիդ վրա,

Դառնամ մրուր, դառնամ փրփուր, ու գաղջով քո

Շոգիացած անէանամ քուլա-քուլա․․․

 

Գրիշ Դավթյան

 


 

Grish Davtyan has published three books of his poetries in Armenian, and one book in English. He is the president of the Armenian Writers Association of California, and founding and former editor of The Literary Groong. https://groong.org/tlg/

Grish Davtyan photo


© Copyright 2021 Armenian News Network/Groong and the author.


Home Administrative | Introduction | Armenian News | Podcasts | Feedback |