ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ (Grish Davtian)Հիմա, որ հասկանում եմ ցավը,Ըմբռնու՛մ եմՆվիրականությունն ու սրբությունը,Եվ չեմ հուսահատվում.ՔանզիԶգացումներիս աստղերը,Որ աչքերիս լույսով են պսպղումԵրկնքումԼուսավորում են ճամփան,Որով ընթանում եմ սիրահարված,Զգացումներով արբած,Հուսալիությամբ ամրացած։Որպիսի~ ափունքներում եմ տեղավորվելու...Չէոր սերը անստվեր էՈւ չի մթագնում սրտերըԹափթփված եզերքից եզերք,Հորիզոնից հորիզոն...Ես հիշում եմ այն թխադեմ տղային,Որ ծառերի ճնճղուկներին էր որսումՃղլանիով.Որսում էր,Այլ չէր դատապարտումԿամ սպանում։Կյանքն ու մահը խաղ չէին,Այլ պարգեվ էին,Որ կամարում էին եզերքներըԵվ հորիզոններըԱսուպների ճախրանքով,Աչքերիս լույսով պսպղացողԱստղերի բույլերով։Գիշերները երազումԵս գրկում եմ թխադեմ պարմանությանս,Որ մուշ-մուշ քնի իմ տաք գրկում,Հանգստանա,Ես նրա հոգնություններից եմ այսպես ամրացել,Իմաստնացել, հասունացել,Զգալով ցավը,ԸմբռնելովՆվիրականությունն ու սրբությունը։Կյանքը հասունությամբ է քաղցրանում,Հասնում արժանավորության,Որպես ջանքի ու տքնությանԶարգուն բերք ու բարիք,Արգասիք.Շահված օրերի բերրիություն:
Redistribution of Groong articles, such as this one, to any other
media, including but not limited to other mailing lists and Usenet
bulletin boards, is strictly prohibited without prior written
consent from Groong's Administrator. © Copyright 2020 Armenian News Network/Groong. All Rights Reserved. |
---|